Tuesday, January 24, 2023

 Կյանքիս ամենալավ ժամանակը, գիտե՞ս, որն էր: Բեռնակիր էի, օրը 60 տոննա շիֆեր էինք բարձում: Ինձ չէին ուզում ընդունել, մի թուրք կար՝ Աբասը, նա վերցրեց, միասին էինք աշխատում: Աբասն առավոտը շուտ էր գալիս, երկու դռնանի վագոն էր վերցնում, երկու դռնանիները ավելի հեշտ էր բարձել: Ափերս կոշտացել էին, չէին փակվում:


…Այս օրը շատ է դուրս գալիս: Վերջին ամիս ու կեսի իմ գործունեությունը, իմ պաշտոնը դուրս չեն գալիս, բայց անում եմ, անելու եմ մինչև վերջ: Մի տեղից եկել եմ մի ուրիշ տեղ: Էնտեղ կար ժողովուրդ, որին շատ սիրում էի, հիմա եկել եմ մի տեղ, որտեղ կա ժողովուրդ, որին վատ եմ հասկանում: Էնտեղ մի 40 մարդ կար, որոնց կարող էի հենվել, էստեղ 10 էլ չունեմ, բայց 6-7-ը հաստատ կան, դա մեծ բան է: Նախորդները 6-7-ն էլ չեն ունեցել:

…Սա իմ վերջին էմոցիոնալ շեղումն է: Հաստատ վերջին:

…Սիրեք, հարգեք բանակը: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի՝ ինչ է լինելու: Ոնց որ թե ավելի կանխատեսելի է, քան 6 տարի առաջ: Քան նույնիսկ 50 տարի առաջ: Մեծ կովկասյան պատերազմ կլինի-չի լինի՝ դժվար է կանխատեսել: Հոտը գալիս է: Պաշտպանության նախարարը դառնա վարչապետ, լրագրողները դառնան պաշտպանության նախարար կամ արդյունաբերության, երկրի առանցքը բանակն է: Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են:

Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին: 1992-ին Հայաստանը, Ղարաբաղը վերցնում է Շուշին, Երևանի մետրոպոլիտենը գործադուլ է անում: Դա ի՞նչ է: Դա անբարոյականություն է: Շուշին մեր ազգի վերջին 1000 տարվա մեծագույն նվաճումն է եղել: Քո ՙչունեմները՚ մոռացիր, դրանք բոլորն էլ ստեղծվելիք բաներ են, էն, որ պիտի ստեղծվի արյունով, դա է ամենադժվարը: Վերջին 1000 տարվա քո մեծագույն հաղթանակի՝ քո որդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակի օրը, գործադուլ է լինում, ու ոչ մեկն էդ մասին չի գրում: Դա անբարոյականություն է: Մեկ: Դուք էսօր չեք ճանաչում մեր հրամանատարներին: Մանավանդ նրանց, որ էդ հաղթանակները տարել են: Երկու: Ադրբեջանի մամուլն ավելի լավ է ճանաչում ձեր հրամանատարներին, որոնց ժողովուրդը պարտավոր է սիրել, որովհետև ամեն ինչից բացի, հաղթելուց հետո ուրիշների նման չեն հաբռգել: Էն, որ գրում եք՝ մեկը-մյուսը շուկա ունի…Բոլորն էլ կարող էին ունենալ: Չունեցան, որովհետև պետական մտածողություն ունեն: Երեք: Եվ չորրորդը՝ ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել: Չի ավարտվել, Աստված գիտի՝ ի՞նչ է լինելու: Մենք մի քիչ թուլացանք, պարտվելու ենք: Զգոն եղեք, որ չպարտվենք, մանավանդ հաղթելուց հետո: Էս տղերքը, որ հիմա կան, 8 տարի հետո պետք չեն լինելու: 8 տարի հետո ես վարչապետ եղա, մարզպետ կտանեմ իրանց: 8 տարի հետո: Եվս 5 տարի իրանք ոչ մի տեղ չեն գնալու: Ոչ մի տեղ: Իրենց տեղը բանակն է լինելու: Իրանք հարստություն են: Իրանք պետք են էս երկրին: Իրանք էս քարն ու թուփը անգիր գիտեն: Եթե իրանցից մեկն ու մեկը մարզպետ լիներ, բոլոր գյուղապետերը զգաստ կանգնած կլինեին, բոլոր հարցերը լուծած կլինեին: Համայնքի ու պետության: Եթե այսօր իրանք լինեն մարզպետ, պետության հարկահավաքությունը 100 տոկոս կլինի: Բոլոր կարգի հրամանների կատարումը 100 տոկոս կլինի: Շինարարությունը 100 տոկոս կլինի: Բյուջեի խնայողությունը՝ 50 տոկոս: Հա, իմ ունեցած բյուջեն ինձ չի հետաքրքրում, որովհետև դա բյուջե չի: Երբ ես իմ ուզած բյուջեն կունենամ, էն ժամանակ կիմանամ՝ էսօրվա բյուջեն իմը չի: Միտումնավոր չեմ ուզում իմանամ՝ ինչ կա: Իմ բյուջեն 2000-ին է լինելու: Իմ կառավարությունը 2000-ինն է լինելու: Բայց ես էս տղերքին չեմ բերում մարզպետ, որովհետև պատերազմ կա դեռ: Հասկացեք վերջապես: Վերջին անգամ եմ ասում: Էլ չեմ ասելու: Սա իմ վերջին էմոցիոնալ խոսքն է: Էդ հաճույքն էլ ձեզ չեմ պատճառելու: Էսքան անկեղծանալու հաճույքը:

Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը: Ցավալիորեն:

Մտածեք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես:

…Հա, մեկ էլ ասեմ, որ ամենից շատ սիրում եմ դաշտային ծաղիկներ, էդ պաշտոնական ծաղիկները սրտովս չեն, դաշտի ծաղիկը հոտ ունի, գույն ունի, դեմք ունի ու քեզ ասում է, որ ինքը կա, դու լինես-չլինես, ինքը կա, ու՝ Աստված կա:

Հ.Գ.

Այս խոսքերն ասվել են 1999-ի օգոստոսի 15-ին, Շաքիի ջրվեժի մոտ: Վազգեն Սարգսյանի խոսքը ուղղված էր ինձ, իրականում՝ բոլորին, իրականում՝ ժամանակին, իրականում՝ 21-րդ դարին, իրականում այսօրվան: Բոլորիս ու յուրաքանչյուրիս: Նորից կարդացեք, ամեն բառը, ամեն միտքը, ու վերջապես հասկացեք…

Անահիտ Ադամյան


Monday, January 23, 2023

 Առաքելյանների պապական տունը՝ 640 հազար դրամ գյուղատնտեսական վարկի փոխարեն

Yerkir Media - News23 янв. 2023 г.



 

Արժանավայել ապրած կյանքը պետք է չափել արարքներով

այլ ոչ թե տարիներով .

- Սուսաննա Դարբինյան

Դեկտեմբեր 2022





Thursday, January 19, 2023

Նրանք  քնեցին  երազելով

Մեկն այս գիշեր քնեց, մորն ամուր գրկելով ու ասելով, Չմտածես, բան չմնաց շուտով տանը կլինեմ, այ կտեսնես...Մա՜մ...




Մեկն այս գիշեր քնեց,
սիրած աղջկան ասելով որ գամ մեծ ու ճոխ հարսանիք կանենք...դու միայն դիմացիր...
Մեկը քնեց Աղոթքը շուրթերին ու հավատը սրտում, որ անպայման մի օր տուն կգնա...
Որ կգրկի... որ կասի... որ կպատմի...
Որ կսիրի...
Մեկը քնեց դառնացած այս աշխարհի ծուռ լինելուց... սուտ լինելուց... կեղծ լինելուց... լինելուց...
Մեկը քնեց, բայց երազեց, որ հենց տուն հասնի, անպայման՜, անպայման գրկելու է Մորն ու ասի , որ Շնորհակալ է, որ հենց ինքն է իր մայրը...
Մեկը քնեց ու այդպես էլ չհասցրեց զանգի տուն, ու մտածեց լավ .«առավոտյան կզանգեմ », իսկ առավոտն այդպես էլ չեկավ...
Մեկը քնեց հիշելով մանկության տաք հացը, գյուղի ընկերներին ու պապուն, որի հետ ձեռք-ձեռքի տված շրջել էին ողջ գյուղը...
Մեկը քնեց, այդպես էլ չհասկանալով, թե ինչու է մեկին տրված ապրել ազատ ու անհոգ, իսկ իրեն այս փոքրիկ հողակտորը, որն անընդհատ ուզում են խլել... ու որն անընդհատ կյանքեր էր խլում...
Մեկը քնեց, բայց աչքերի առջև Հայրն էր` հիվանդ , բայց հավատով, որ որդին շուտով տանը կլինի...
ՈՐԴԻՆ ՇՈւՏՈՎ ՏԱՆԸ ԿԼԻՆԻ...
Մեկը քնեց... ու երազում տանն էր... մայրը սեղան էր բացում, իսկ հայրը «հորովել» էր երգում...
Մեկը օրացույցի վրա ջնջեց հունվարի 18-ը ու շուտ քնեց, որ օրերը շուտ անցնեն... որ տուն գնա...
Որ հասնի... որ գրկի... որ ասի....
Մեկը քնեց արցունքն աչքերին...
Բայց հանկարծ ամաչեց, որ արդեն տղամարդ է ու լաց է լինում... Հիշեց, որ հայրն ասում էր.«Տղամարդը երբեք պիտի լաց չլինի...»
Մաքրեց աչքերն ու քնեց...
Մեկը քնեց....
Ուղղակի քնեց....
Ու երբեք չիմացավ... որ առավոտը չի գալու...
Էլ երբեք չի գալու...
19.01.2023
Հեղ. Նունե Հակոբյան

Saturday, January 14, 2023

 ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ  ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Վանաձորի թիվ 24 մանկապարտեզ

Ավագ խումբ 

Տնօրեն՝  Գայանե Գոգինյան 

Դաստիարակ ՝ Հասմիկ Աբովյան