Sunday, November 29, 2015

Վանաձորի թիվ 11 ՆՈՒՀ-ում  տիրում էր Հայրենասիրական ոգին

<Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն էինչ որ մարմին առանց հոգուԴա մայրն է իր նման փրկարար միշարք առաքինությունների՝ գաղափարականությանանձնվիրությանարիությանԴա պատերազմող բարոյականամրություն էկախարդական զրահըանվրեպ զենքըՀայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքըչէայլ նրանց հրամայողը>:

Գարեգին Նժդեհի այս խոսքերը հայրենասիրական գրեթե բոլոր միջոցառումներին կարելի է լսել:
Վանաձորի թիվ 11 ՆՈՒՀ-ում ԱՇՈՒՆ Է 









Tuesday, November 24, 2015

Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան  4 հիմ. դպրոցում 

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ ԷՐ

16.11.2015

Monday, November 23, 2015

ԱՇՈՒՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3ՆՈՒՀ-ում







Նախակրթարանի դահլիճում իսկական Լոռվա բնությանը համահունչ ոսկե աշուն էր, ինչին չէին զիջում նաև մանուկների աշնանային զարդարանքն ու յուրօրինակ սանրվածքները։ Ավագ խմբի սաներն դաստիարակ  Ռուզաննա Օհանյանի
հետ կազմակերպել ու իրենց ընկերների, ծնողների ու հյուրերի համար ներկիայացնում էին թախծոտ աշնան ուրախ ու ջերմ կողմերը։


Ընկեր Ռուզաննան վերջերս է այստեղ աշխատանքի անցել  ու արդեն հասցրել է մի շարք միջոցառումներ իրագործել, օգնությամբ դաստիարակների, մորաքույր Ռուզաննայի, երաժշտական դաստիարակ Վանուհի Շահբազյանի: և իհարկե այս ամենը կյանքի է կոչվում իրենց սիրելի տնօրեն Գոհար Քոչարյանի գլխավորությամբ ու աջակցությամբ:  

Sunday, November 1, 2015

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Արևաշող համայնքի
 «Հասմիկ»ՆՈւՀ ՀՈԱԿ -ը
 տոնեց իր 3 տարին

Կրտսեր երկրորդ և միջին խումբի սաները ներկայացրեցին Ոսկեղեն աշնան բերք ու բարիգը:Ինչպես նաև հիշեցին և կրկին անգամ երախտագիտությունը հայտնեցին համայնքի նախկին ղեկավար Վարուժան Խաչատրյանից ,որ գյուղի երեխաներին պարգևեց հեքիաթային մանկություն...















 31.10.2015Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի


Saturday, October 31, 2015

Մնում է գերեզմանաքարերը տանեն


Սա ի՞նչ է նշանակում: Այս էլ որերորդ անգամ այցելում ենք հերոս եղբորս շիրիմին և քարանում մի քանի մետր հեռավորության վրա , աշխարհն ասես շուռ է գալիս գլխիդ (արդեն իսկ շուռ եկած աշխարհը): Ծաղկամաններում դրված արհեստական ծաղիկները գողացված են ... 
Խնդիրն ամնեևին նոր ծաղիկ գնելու մեջ չէ: Շաբաթվա հինգ օրը պանթեոնում ենք և առանց ծաղիկների չենք գնում : Խնդիրը նրանում է , թե ինչու՞ պանթեոնի տարածքը չի հսկվում, ինչու՞ պիտի սևազգեստ մայրերն ամեն անգամ նորից սպանվեն, ինչու՞ : Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում այն հարազատի ու ծնողի հետ երբ որդու գերեզմանը դատարկ է տեսնում: 
Չէ՞-որ մենք հիմա ապրում ենք այդ ծաղիկներով, պանթեոնի մաքրությամբ...
Ինչպե՞ս լռես ամեն անգամ երբ աղբը կիտում են այդ սրբավայրի շեմին, երբ կովերը արածում են գերեզմանների վրա բարձրացած և արածում են այդ մարդկանց ծաղիկները: Որտե՞ղ են պատասխանատուները երբ գերեզմանները քանդում են : 
Երեկ այցելեցինք եղբորս...ծաղիկները չկան ...կանաչ գորգը, որ , որ ամրացված է գերեզմանից մի կողմն արդեն բարձրացված է , երկաթները թեքված...այս անգամ գողանալ չէր հաջողվել... Սիրտս պայթելով վազեցի դեպի Տիգրանի գերեզմանը, որ քիչ հեռվում է ( մի քանի օր առաջ մայրիկիս հետ այցելել ու ծաղիկներ էինք դրել Եղնիկներում զոհված տղայի շիրիմին ու տեսել էի, որ գերեզմանը կառուցված է նույն ձևով): Վազեցի տեսնեմ միայն Զորիս ծաղիկներն են տարել, թե ̀ Տիգրանինն էլ չկա ու... սարսափեցի նկարներում տեսեք թե վայրենիներն ինչպես են պոկել ու գողացել փռված գորգը:
Խնդրում եմ արձագանքեք և լուծում տվեք այս հարցեին:
Գերեզմանատեղի համար ահռելի գումարներ են վերցնում, իսկ նման դեպքերում ու՞ր են : 
Թող տեսախցիկներ տեղադրեն, կամ ըստ հատվածների պահակներ նշանակվեն,...
Ու՞մ համար են մեր հերոսները զոհվել...նման անմարդկայինների՞ :
Իմ եղբայրը նման հայի համար չի տվել իր կյանքը:
Գրարումը Անի Գևորգյանի ֆեզբ.-ն էջից

Sunday, October 25, 2015

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցի

ինտելեկտուալները

<< Մաուգլի>> մանկական սրճարանի միջոցառումների կազմակերպիչ Լիլիա Աբրահամյանը կազմակերպել էր հերթական  ինտելեկտուալ մրցույթ :Լավագույն տասնյակը կմրցի Վանաձորի Ա.Ս.Պ. անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտների հետ:




25.10.2015Լուսանկարիչ Լ.Յոլչյան