Սպիտակի շենքերում և մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, Սպիտակի
և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ, Եվրամիության
աջակցությամբ 1,700,000 եվրո
արժողությամբ ծրագիր է սկսում՝ ուղղված բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը: Մարտի 12-ին
հասարակական, միջազգային,
պետական, դիվանագիտական
կառույցների ներկայացուցիչները
հանդիպել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ տեղեկացել ծրագրի մանրամասներին և համագործակցության
հնարավորություններին։
Ծրագրի շրջանակներում Սպիտակի 27, իսկ Վայքի 18 բազմաբնակարան շենքերում և մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ՝ 65 մ² չափով և արևային մարտկոցներ՝ 160 մ² չափով՝ Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Այս երկու քաղաքներում կձևավորվեն համայնքային ֆորումներ՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնելու կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:
Ծրագիրն իրականացվում է Վայքի
և Սպիտակի քաղաքապետարանների հետ համատեղ, որոնք
2014թ. ստորագրել
են Քաղաքապետերի դաշնագիրը:
2008 թ . Եվրոպական հանձնաժողովը սկսել է Քաղաքապետերի դաշնագիրը՝ աջակցելու տեղական իշխանություններին իրականացնելու կայուն էներգիայի ծրագրեր: Դաշնագիրը բաց է բոլոր հետաքրքրված քաղաքների համար: Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած քաղաքները պաշտոնապես պարտավորվում են 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումներն իրենց համայնքներում մինչև 2020 թ.՝ ի դեմս Եվրոպական Միության քաղաքականության՝ իրականացնելով Կայուն էներգիայի գործողության ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրենց քաղաքում իրագործելու համար, շնորհավորեց նաև Վայքի քաղաքապետին։ Գագիկ Սահակյանի խոսքով սրա շնորհիվ իրենք 15-30% օգուտ կքաղեն։ Ի դեպ Սպիտակի քաղաքապետարանը ևս իր ներդրումը կունենա։ Ծրագիրը կավարտվի 2017 թվականին, հենց այդ ժամանակ էլ կհանձնվի շահագործման։
No comments:
Post a Comment