Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Thursday, April 30, 2015
Sunday, April 26, 2015
Որն է Բաբո Մեր Հայրենիքը
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դրոցը հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը համլրեց ևս մեկով: 4-րդ դասարանի դասղեկ Համասփյուռ Խաչատրյանն իր աշակերտների մասնակցությամբ նախաձեռնեիլ էր Որն է Բաբո մեր հայրենիքը վերնագրով ներկայացում: Միջոցառումն սկսկվեց մոմավառությամբ: Չորրոդցիները մոմերը ձեռքին բարձրացան բեմ : Մոմերը դասավորվել էին խաչի տեսքով:Փոքրիկ բեմականացմամբ աշակերտները պատմցին Հայաստանի պատմական անցուդարձերի և եղեռնի մասին: Տատիկի մոտ են վազում թոռնիկները և հացնում նրան, թե որն է իրենց հայրենիքը: Այնուհետև պատմական ակնարկների, երգերի ու արտասանության միջոցով երեխաները խոսեցին հայ ժողովրդի անցած ուղու, նրա պատմության ու կրած զրկանքների մասին:
Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև եղեռնի դեպքերին: Աշակերտնեն իրնց խոսքով ու բեմականացումներով փորձեցին ցույց տալ հայ ազգի ուժը և վստահեցենլ, որ հայ ազգը հարկ եղած դեպքում, դարձյալ կպայքարի իր մայր հողի համար:
Նման միջոցառման նախաձեռնությունը չորրորդ դասարանի աշակերտների հետ, դասղեկ Համասփյուռ Խաչատրյանը սկսզբում այնքան էլ նպատակահարմար չի գտել: Նրա համոզմամբ, հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը կարող էր փոքրիկների կողմից խոր զգացմունքային կերպով ընդունվել, և ծանր անդրառանար նրանց վրա: Սակայն մյուս կողմից էլ հեռուսատաեթերների տեղեկատվական հոսքին համընթաց, մանկավարժը ճիշտ է գտել, յուրովի մատուցել այն երեխաներին ու տալ նարանց արտահայտվելու հնարավորություն` միջոցառման տեսքով:
Բովանդակալից կազմակերպված միջոցառման համար դասղեկիին ու նրա աշակերտներին շնորհակալություն հայտնեց դպրոցի փոխնտնօրենը:
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վանահա քահանա Ազարյանը ևս իր գոհունակությւոնը հայտնեց միջոցառման անցակացման համար` բարձր գնահատելով ցածր դասարանցիների հետ տարվող տեղեկատվական բնույթ կրող աշխատանքները:
Հեղ Արմինե Մկրտումյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
ԾԱՌԱՏՈՒՆԿ Սպիտակի Սբ Հարություն եկեղեցու տարածքում

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կազմակերպվեց ծառատունկ: Նախաձեռնությունը
լոռու մարզպետարաննինն էր, որի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ էլ, Սպիտակի
սուրբ հարություն եկեղեցու տարածում, ու քաղաքաի արվարձաններում տնկվեց դեկորատիվ ծառերի
600 տնկի:
Ծառատունկին մասնկացում էին նաև Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցները:
քաղաքապետը կարևորելով ծառատունկը, նկատեց, որ նախատեսված է եկեղեցու տարածքը առանձնացնել
ընդհանուրից` պարսպապատելով ծառերով:
Ծառատունկի մասնակիցները գիտեն, տնկիներից որոշները հնարավոր
է ծառ չդառնան, սակայն մասնագետները չեն բացառում, որ ամենճրյա ճիշտ խնամքի կազմակերպման
դեպքում, բոլոր տնկիներն էլ կարող են աճել: 10 օր անընդմեջ տնեկնիները հարկովոր է ջրել,
նկատում է մասնագետը:
Ծառատունկի մասնակիցներն, օրվա հայճելի աշխատանքից հետո ներկա
գտնվեցին Սպիտակի մշակույթի տանը կազմակերպված
միջոցառմանը: քաղաքի թիվ երրորդ դպրոցի հետ համատեղ, մշակութային կենտրոնը կազմակերպել
էր հուշ երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Բոհեմ կամեռային թատրոնը հարգում 1.5մլն զոհերի հիշատակը
Վանաձորի Շառլն Անզնավուրի անվան մշակույթի տան հարկի ներքո գործող Բոհեմ կամեռային թատրոնը, Տնօրեն Գայանե Ավագյանի նախաձեռնությամբ, կազմակերպեց միջոցառում` նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումն ուղեկցվեց նաև կոտորածից մազապուրց եղած գաղթականների կողմից արձանագրված հուշերով, որոնք նկարագրում էին եղեռնը:
Բեմականա ձևավորւմը ևս խոսուն էր: Բեմի մի հատվածում իր տեղնմ էր զբաղեցնում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին կառուցված Ծիծիռնակաբերդի մակետը, որի կողքին տեղ էր գտել նաև հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկը, իր հիշում ենք ու պահանջում խորհրդով:
Tuesday, April 21, 2015
ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ....
Արդեն 100 տարի է, ինչ հայ ազգը ապրիլ ամիսը ընկալում է որպես
ցավի ամիս, և այդ ընթացքում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ու ցերեկույթները նվիրում են Հայոց ցեղասպանությանը:
.jpg)
.jpg)
.jpg)

Դպրոցի տնօրեն Հասմիկ
Հովսեփյանը սիրում է թևեր տալ հետաքրքիր և նոր նախաձեռնություններին, հատկապես, երբ
դրա մասնակիցն են լինում ամենափոքրերը, դպրոցի նոր ձևավորվող սերունդը: ԵՎ հենց աշակերտների
ցանկությամբ ու առաջարկությամբ առաջին ծառը տնկեց տիկին Հովսեփյանը: Ծառատունկին ներկա
էին և ծառ տնկեցին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչները և ծնողները:
Փոքրիկներին իրենց
օգնության ձեռքն էին մեկնել դպրոցի <<Երիտասարդ պատանի տեսուչների>> խումբը`
ուսուցիչ Քնարիկ Խուրշուդյանի նախաձեռնությամբ: Այս համատեղ աշխատանքի ընթացքում աշակերտները
տնկեցին շուրջ 20 բերքատու և դեկորատիվ ծառ: Յուրաքանչյուր ծառ տնկելիս աշակերտները
պահում էին նպատակ` բոլորը կապելով դպրոցի առաջադիմության, փթթունության և հավերժության
հետ:
Մինչ բուն ծառատունկին անցնելը աշակերտները ասացին առած-ասացվածքներ,
խոսեցին ծառերի կարևորության մասին և պատմեցին տեղեկություններ այն ծառերի մասին, որոնց
արմատները պատրաստվում էին պահ տալ հողին:
Աշխատանքը հաջող ավարտին հասցնելուց հետո աշակերտները` ուսուցիչների
և ծնողների հետ բռնեցին շուրջպար և պարեցին հաղթանակի երգի` <<Յարխուշտայի>>
նվագի ներքո:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՑՕԹՅԱ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԵԴԻԱ – ԱՐՇԱՎԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ԵՎ ՃՈՃԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՆԱՀԱՏԱԿ» ՊՈՉԱՄԲԱՐԻ ՄՈՏ
2015թ-ի ապրիլի 17-ին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջնամասում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ տեղի է ունեցել մեդիա-արշավ, որը կազմակերպվել էր « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու Օրհուս կենտրոնի հետ համատեղ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մեդիա -արշավին մասնակցեցին, « Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն » ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը , կազմակերպության կամավորներ, ակտիվիստներ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը, Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը , ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Դոլորես Ղափանցյանը, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, գիտաշխատող Սեյրան Մինասյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «ԱՌՆԱՊ »-ի փորձագետներ, « CivilVoice », ՀԿ-ի անդամներ, տեղական, մարզային և երևանյան, ԶԼՄ ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: 

Ճիշտ հիմքի վրա է դրաված մատաղ սերնդի կրթությունը

Ուսուցչուհի Նաիրա Առաքելյան
Wednesday, April 1, 2015
Սպիտակի շենքերում և մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ

Ծրագրի շրջանակներում Սպիտակի 27, իսկ Վայքի 18 բազմաբնակարան շենքերում և մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ՝ 65 մ² չափով և արևային մարտկոցներ՝ 160 մ² չափով՝ Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Այս երկու քաղաքներում կձևավորվեն համայնքային ֆորումներ՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնելու կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:


2008 թ . Եվրոպական հանձնաժողովը սկսել է Քաղաքապետերի դաշնագիրը՝ աջակցելու տեղական իշխանություններին իրականացնելու կայուն էներգիայի ծրագրեր: Դաշնագիրը բաց է բոլոր հետաքրքրված քաղաքների համար: Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած քաղաքները պաշտոնապես պարտավորվում են 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումներն իրենց համայնքներում մինչև 2020 թ.՝ ի դեմս Եվրոպական Միության քաղաքականության՝ իրականացնելով Կայուն էներգիայի գործողության ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրենց քաղաքում իրագործելու համար, շնորհավորեց նաև Վայքի քաղաքապետին։ Գագիկ Սահակյանի խոսքով սրա շնորհիվ իրենք 15-30% օգուտ կքաղեն։ Ի դեպ Սպիտակի քաղաքապետարանը ևս իր ներդրումը կունենա։ Ծրագիրը կավարտվի 2017 թվականին, հենց այդ ժամանակ էլ կհանձնվի շահագործման։
Subscribe to:
Posts (Atom)