Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Thursday, April 17, 2025
Tuesday, April 8, 2025
Հերմինե Մուրադյանի 2,,Ա,, դասարանի աշակերտները Վանաձոր Ա.Ս.Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցի դահլիճում կրկին փայլեցին: Դպրոցի տնօրինությանը , մանկավարժական անձնակազմին , ինչպես նաև ծնողներին հանդես եկան "Մայրիկս Գարուն է" խորագիրը կրող միջոցառմամբ: Ամողջ ընդացքում մեծարեցին իրենց մայրերին և բնականաբար չմոռացան նաև տատիկներին, առանց որի չեն կարող պատկերացնել իրենց:
Հերմինե Մուրադյանը իր աշխատանքով փայլում է:Փայլում են նաև իր սաները :
Թե՜ դահլիճի ձևավորման , և թե՜ երգերի ու պարերի մեջ նկատելի է ծնողների աջակցությունը: Միջոցառման ավարտին դասվարը իր շնորհակալական խոսքն ուղղեց ծնողներին`գլխավորությամբ ծնողկոմկտե Լյուդմիլա Վարդումյանին, անշահախնդիր իր կողքին լինելու և սատարելու համար։ Հերմինե Մուրադյանը նաև շնորհակալություն հայտնեց տնօրեն` Համլետ Խումարյանին , փոխտնօրեններին , բոլոր ուսուցիչներին ինչպես նաև ,, Ռումբա ,, պարային ակումբի գեղարվեստական ղեկվար և պարուսույց` Հասմիկ Առաքելյանին:
Հերմինե Մուրադյանի առաջարկով պատրասվել է փոքրիկ տեսահոլովակ որտեղ ծնողները խոսում էին իրենց երեխաների երազանքների մասին:
Տնօրեն Համլետ Խումարյանը իր հիացմունքի խոսքը հղեց դասվար Հերմինե Մուրադյանին, կոչ արեց ծնողներին, երեխաներին օգնել մասնագիտության հարցում և չմոռանան , ամեն մասնագիտության հիմքում մեծ է մանկավարժի դերը։
Հյուրերը դահլիճից հեռացան հուզված` իրենց հետ տանելով դրական հույզեր և գեղեցիկ ակնթարթներ։
8.04.2025
Monday, April 7, 2025
Saturday, April 5, 2025
Tuesday, April 1, 2025
Ապրիլի մեկին Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի կրտսեր խմբի բալիկների այս տարվա առաջին հանդեսն էր : Դաստիարակ Լիլի Թամազյանը փոքրիների հետ կազմակերպել էր հրաշք միջոցառում, որը կրում էր «Իմ գարունը դու ես, մայրի՛կ» խորագիրը:
Գարնանային շունչ էր թևածում խմբասենյակում՝ ձևավորումից սկսած մինչև երեխաների կատարում: Անզուգական էր երաժշտական դաստիարակ Լյուդա Վարդումյանի աշխատանքը: Երգերի և պարերի միջոցով երեխաները փոխանցեցին գարնանային նրբագեղությունը: Սահուն և վստահ էին կրտսեր խմբի բալիկները իրենց կատարումերի ժամանակ, որոնց միջոցով շատ պարզ երևաց դաստիարակի տքնաջան աշխատանքը: Դաստիարակին միշտ իր մասնագիտական խորհուրդներով օգնում է մանկապարտեզի մեթոդիստ Արմինե Խառատյանը: Իսկ դաստիրակի օգնական Լիլի մորաքույրը միշտ ամեն հարցում օգնում է դաստիարակ Լիլի Թամազյանին: Բնականաբար աշխատանքը գնահատվեց մանկապարտեզի տնօրեն Ժաննա Պետունցի կողմից, ով շնորհակալություն հայնտեց իր շատ սիրելի մանկավարժական կազմին՝ բոլոր ներկաներին պարգևելով գարնանյին հեքիաթային պահեր: