Friday, September 27, 2024

 Երազանքի դպրոցում այսօր տխրության, հիշատակի և պատմական անցյալի ճանապարհով անցնելու օր էր: Դպրոցի բանիմաց դասվար Կարինե Խաչատրյանի նախաձեռնությամբ դպրոցի սրահում տեղի ունեցավ ,,Իմ թևավոր և վիրավոր հայրենիք,, խորագիրը կրող միջոցառումը : Ծրագրի ամբողջ գաղափարը եղել է ընկեր Խաչատրյանինը, ով ընդգրկել էր դպրոցի բոլոր աշակերտներին՝ իր իսկ դասվարական դասարանից մինչև 9-րդ դասարան :



Ընկեր Խաչատրյանին ամեն հարցում օգնել էր Լիլիթ Պողոսյանը:

Ներկա էին 44 օրյա պատերազմում զոհված դպրոցի աշակերտների հարազատներ , նախակին շրջանավարտներ քաղաքապետարանից և ծնողներ :

Հավարտ միջոցառման մանկավարժի ուղեկցությամբ մասնակիցները ծաղիկներ զետեղեցին դպրոցի բակում տեղադրված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողին:





















 Հանդումը կայացավ Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17  ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հարությունյանը սոցցանցերից տեղեկանալով «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»  մասին 2023-2024 թթ շրջանավարտ  Միլենա Մանուկյանի տեղեկատվական հանդիպումները  մարզի տարբեր դպրոցներում՝  վերջինիս հրավիրեց  իրենց  դպրոց: 
Տնօրեն Անուշ Հարությունյանը  հանդիպումը կազմակերպեց  դպրոցի Էնֆենջյանի անվան Լիգաֆոնային դասասենյակում :
Օգոստոսի 9 -ից  մինչ օրս Միլենա Մանուկյանը տարբեր ՀԿ-ներում ,  մարզի դպրոցներում  ունենում  է տեղեկատվական հանդիպումներ 9-12 -րդ դասարանի աշակերտների հետ, սակայն այս անգամ հանդիպումը բացառիկ էր քանի որ տնօրենի առաջարկով այն անցկացվեց անգլեերն լեզվով :
 Հանդիպման սկզբին տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Միլենա Մանուկյանին համաձայնելու և իր ժամանակը տրամադրելու թիվ 17 դպրոցի աշակերտների համար և հպարտացավ, որ այսօր ունենք նման սերունդ , որ պատրաստ է իր փորձով և գիտելիքով կիսվել սերնդակիցների հետ:
Շատ ջերմ ընդունելությանը հաջորդեց նաև ջերմ զրույց, որի ժամանակ հետաքրքրված աշակերտներն իրենց հուզող հարցերը ուղղեցին  Միլենային, ով սիով կիսվեց  իր ԱՄՆ-ում 10 ամիսներ բնակվելու , սովորելու և հյուրընկալ ընտանիքներում բնակվելու մասին :
   Հանդիպման վերջում Միլենա Մանուկյանը առիթը կրկին բաց չթողեց  իր շնորհակալությունը հայտնելու  «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»-ին , իր հյուրընկալ ընտանիքին և այն դպրոցի  ողջ անձնակազմին, որտեղ սովորել է ԱՄՆ -ում ապրած ամիսների ընթացքում:
















25.09.2024

 

Thursday, September 19, 2024

Համաշխարհային մաքրության օրը՝ Վանաձորում Սեպտեմբերի 18-ը նշվում է Համաշխարհային մաքրության օրը: FLEX ծրագրի շրջանավարտները այդ թվում՝ Վանաձոր քաղաքի ներկայացուցիչներ Միլենա Մանուկյանը և Լուիզա Մարկոսյանը շրջակա միջավայրի մաքրության բարելավման համար կազմակերպել էին աղբահավաք:
Աղջիների նախաձեռնությանը միացել էին Վանաձորի պետական համալսարանի քոլեջի Ուսանողական խորհրդի անդամները