Վանաձորի Սբ Աստվածածնի թիվ 15ՆՈՒՀ- ի բակը շնչում է
Համբարձման շնչով
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Համբարձում յա՛յլա, յա՛յլա ջան, յա՛յլա…
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նում է Քրիստոսի համբարձման տոնը: Այն Հայոց տոների շարքում ամենասիրելիտոներից մեկն է, որի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: ժողովուրդը միշտ նշել էբնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններ
Հայաստանի տարբերշրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներովվիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ՝ կաթնով բաժանելով: Սակայն,բացի եկեղեցական տոն լինելուց, այն հնուց ի վեր մեծ շուքով է նշվել նաև ժողովորդի կողմից` իր գեղեցիկ ու հարուստտոնական ծեսերով ու ավանդույթներով: Վանաձորի Ս. Աստվածածնի անվան թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տնօրեն Մարիամ Սաղաթելյանի գլխավորությամբ և Սուսաննա Գրիգորյանինախաձեռնությամբ ու դաշնակահար Կարինե Սիմոնյանի օգնությամբ բոլորը ճաշակեցին համբարձման տոնի ողջհմայքը: տոնակատարության ծրագիր` ներառելով ողջ ծիսական արարողակարգը;
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի
18.06.2015
No comments:
Post a Comment