Հաճելի նվեր մանուկներին
Մանուկներին առաջարկվող հեքիաթների բազմաթիվ ճոխ հրատարակությունն երի շարքը համալրվել է մի նոր շքեղ գրքով՝ Սմբատ Գյուրջյանի կազմած և Սուսաննա Դոմբայանի գեղեցիկ նկարազարդումներո վ “Հայկական հեքիաթներ” խորագրով ժողովածուով: Այն ընդգրկում է հայկական հեքիաթների ընտրանին՝ հեքիաթի երեք հայ մեծանուն վարպետների հեղինակությամբ՝ 22 հեքիաթ Հովհաննես Թումանյանից, 12 հեքիաթ Ղազարոս Աղայանից (ծավալային առումով այն ամենաստվարն է) և 7 հեքիաթ Արտաշես Նազինյանի ժողովրդական հեքիաթների մշակումներից:
Հեքիաթները, ծագմամբ լինելով ժողովրդական բանավոր ստեղծագործությու ն, անսպառ նյութ են գրական մշակումների համար: Տարբեր գրական մշակումներում հեքիաթի ելակետային նշանակությունը տարբեր դրսևորումներ ունի: Ոմանց, հատկապես մերօրյա հեղինակների համար, հեքիաթը հաճախ ոճական հնարանք է՝ անհատական ստեղծագործական գաղափարները մարմնավորելու համար: Հայկական հեքիաթի դասական մշակումների ասպարեզում Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը եղել ու մնում են չգերազանցված վարպետներ: Նրանց խնդիրը ոչ միայն հեքիաթի միջոցով ասելիք հաղորդելն էր: Նրանց ժամանակներում ժողովրդական բանավոր ստեղծագործությու նների հավաքումն ու գրառումը դեռ նոր էր սկսվել՝ ազգային բանավոր արժեքների հանդեպ եվրոպական լուսավոր ու խանդավառ մտավորականության լայնածավալ շարժումների ազդեցությամբ, և Աղայանի ու Թումանյանի խնդիրը նաև հայկական ժողովրդական բանավոր մշակույթն ի ցույց դնելն ու պատշաճ մակարդակով ներկայացնելն էր: Նրանց գրական վաստակն ու հեղինակությունը “իրավունք” էր տալիս բավական ազատ ու ստեղծագործաբար վերաբերվել ժողովրդական նյութին: Աղայանը, հայկական նյութին զուգահեռ, չխուսափելով արևելյան մոտիվներից ու պատմելաոճից, ժողովրդական պատումի սեղմ ու զուսպ ոճի փոխարեն ավելի գրական բնույթի հեքիաթներ է հեղինակում (“Անահիտ” և այլն): Թումանյանը, նյութին ազատ մոտենալով, չի կառչում ժողովրդական նախնական բնագրին, իր ստեղծագործական հանճարով հղկում է այն, կատարելագործում, խտացնում, ավելի ցայտուն ու իմաստալից դարձնում ասելիքը, հանգելով մեծ ընդհանրացումների , միաժամանակ պահպանելով ժողովրդական բառ ու բանի, ժողովրդական մտածողության հետ անմիջական կապն ու հարազատությունը:
Բոլորովին այլ է Արտաշես Նազինյանի պարագայում: Լինելով հայտնի բանագետ, ժողովրդական բանավոր ստեղծագործությու նների գրառման ու հավաքման համակարգող ու կազմակերպիչ, լավագույն գիտակ ու հետազոտող, ավելի գիտական մոտեցում է ցուցաբերել ժողովրդական հեքիաթների գրական վերամշակմանը: Տիրապետելով հայկական ժողովրդական հեքիաթների ողջ շտեմարանին, նա ընտրել է լավագույն հեքիաթային դիպաշարերը, միևնույն դիպաշարի բազմաթիվ տարբերակներից առավել ամբողջականն ու կատարյալը, գրական հայերենին առավել մոտիկ ժողովրդախոսակցակ ան լեզուն, խիստ բարբառային ոճերն ու խրթին արտահայտությունն երը հղկել, հիմնական սյուժետային գծից շեղումներն ու ավելորդաբանությո ւնները հանել, վերականգնել կորսված դրվագները, վերստեղծել հեքիաթի առավել ամբողջական ու կատարյալ պատկերը՝ համեմատելով այլ տարբերակների հետ: Ձևի առումով ենթարկելով որոշ հղկումների՝ բովանդակությունը , ասելիքը, ոգին, լեզվամտածողությո ւնը ամբողջովին ժողովրդական հեքիաթինն է, անխաթար՝ հասցված կատարելության:
Երեք հեղինակ, երեք տարբեր մոտեցումներ. բոլորն էլ խորիմաստ, կատարված մեծագույն վարպետությամբ:
Եվա Զաքարյան
No comments:
Post a Comment