Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Wednesday, March 18, 2015
Տեղադրվել է հուշատախտակ` ի հիշատակ Պերճ Սողոյանի












Պերճ Սողոյանը նվիրված է եղել հայրենիքին, ընտանիքին, մեծ ավանդ ունի ինչպես երեխաների, այնպես էլ թոռների ու ծոռների դաստիարակության գործում: Թոռը` Ասատուր Սողոյանը ասաց, որ առիթը բաց չեն թողել, որպեսզի հետաքրքիր ժամանակ անցկացնեն պապի հետ, ումից դեռ այնքան բան ունեին սովորելու: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Դարբինյանին,ավագանու անդամներին, վետերանների խորհրդի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հավանություն տվեցին հուշատախտակի տեղադրման գաղափարին, որի բացումը հանդիսավոր կերպով նշվեց:
Անի Սողոյանը` Պերճ Սողոյանի ծոռնուհին, ով պատրաստվում է ընտրել դատավորի մասնագիտությունը, մեծ հպարտությամբ է նշում պապի մասնագիտությանը մոտ գանգնելու փաստի մասին:
երիտասարդ սերունդը ճանաչում է, լսում և հպարտանում, եկող սերունդը ևս պետք է ճանաչի ու հպարտանա:
Հեղինակ Անի Աղաջանյան
Sunday, March 15, 2015
Մեծարյալ ընտանիքները երկուսն էին



Օրերս Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում էին հավաքվել ոչ միայն ներկայիս, այլև արդեն կենսաթոշակի անցած ոստիկանները։ Մինչ մեծարման միջոցառմանն անցնելը ներկաները նախ ծաղիկներ դրեցին արցախյան հերոսամարտում ու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մարզային վարչության ծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Մեծարյալ ընտանիքները երկուսն էին՝ Չարչյաններն ու Մարտիրոսյանները։ Նրանց ընտանեկան դինաստիաների արդեն 3-րդ սերունդն է կրում նախկինում միլիցիայի, այսօր արդեն ոստիկանության դժվար ու բարդ մասնագիտությունը, քաջ գիտակցելով, որ ծառայում են հայրենի երկրին ու ժողովրդին։
Չարչյանների պապը՝ Սենիկ Մանուկյանը ծառայել է Ներքին զորքերի համակարգում շուրջ15 տարի, ապա զբաղեցրել Սպիտակի Ներքին գործերի բաժնի անձնագրային սեղանի պետի պաշտոնը, թոռը Ռոբերտ Չարչյանը ևս շուրջ 27 տարի ծառայել է ՆԳ համակարգում, նրա որդին ոստիկանության կապիտան Ռաֆիկ Չարչյանը 2008 թվականից ծառայում է ոստիկանության համակարգում, ներկայումս զբաղեցնում է ՈԼՄՎ Սպիտակի բաժնի հերթապահ մասի տեսուչի հերթապահի պաշտոնը, որդին ավագ լեյտենանտ Ռադիկ Չարչյանը ևս ոստիկանության համակարգում։



Հեղինակ Վիկա Կարապետյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
Wednesday, March 11, 2015
Հաճելի նվեր մանուկներին
Մանուկներին առաջարկվող հեքիաթների բազմաթիվ ճոխ հրատարակությունների շարքը համալրվել է մի նոր շքեղ գրքով՝ Սմբատ Գյուրջյանի կազմած և Սուսաննա Դոմբայանի գեղեցիկ նկարազարդումներով “Հայկական հեքիաթներ” խորագրով ժողովածուով: Այն ընդգրկում է հայկական հեքիաթների ընտրանին՝ հեքիաթի երեք հայ մեծանուն վարպետների հեղինակությամբ՝ 22 հեքիաթ Հովհաննես Թումանյանից, 12 հեքիաթ Ղազարոս Աղայանից (ծավալային առումով այն ամենաստվարն է) և 7 հեքիաթ Արտաշես Նազինյանի ժողովրդական հեքիաթների մշակումներից:

Բոլորովին այլ է Արտաշես Նազինյանի պարագայում: Լինելով հայտնի բանագետ, ժողովրդական բանավոր ստեղծագործությունների գրառման ու հավաքման համակարգող ու կազմակերպիչ, լավագույն գիտակ ու հետազոտող, ավելի գիտական մոտեցում է ցուցաբերել ժողովրդական հեքիաթների գրական վերամշակմանը: Տիրապետելով հայկական ժողովրդական հեքիաթների ողջ շտեմարանին, նա ընտրել է լավագույն հեքիաթային դիպաշարերը, միևնույն դիպաշարի բազմաթիվ տարբերակներից առավել ամբողջականն ու կատարյալը, գրական հայերենին առավել մոտիկ ժողովրդախոսակցական լեզուն, խիստ բարբառային ոճերն ու խրթին արտահայտությունները հղկել, հիմնական սյուժետային գծից շեղումներն ու ավելորդաբանությունները հանել, վերականգնել կորսված դրվագները, վերստեղծել հեքիաթի առավել ամբողջական ու կատարյալ պատկերը՝ համեմատելով այլ տարբերակների հետ: Ձևի առումով ենթարկելով որոշ հղկումների՝ բովանդակությունը, ասելիքը, ոգին, լեզվամտածողությունը ամբողջովին ժողովրդական հեքիաթինն է, անխաթար՝ հասցված կատարելության:
Երեք հեղինակ, երեք տարբեր մոտեցումներ. բոլորն էլ խորիմաստ, կատարված մեծագույն վարպետությամբ:
Եվա Զաքարյան
Tuesday, March 10, 2015
Հեքիաթային մաթեմատիկա
Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնակնա դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` <<Հեքիաթային մաթեմատիկա>> խորագրով: Միջոցառման կազմակերպմանը ձեռնամուխ էր եղել մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը, Նա 5-րդ <<ա >>դասարանի աշակերտների հետ պատրաստել էր գեղեցիկ միջոցառում, որը ոչ միայն ներկայացնում էր մաթեմատիկան որպես ճշգրիտ գիտություն, այլև սովորեցնում էր, թե ինչպես սիրել այդ առարկան և հասկանալ այն:Երեխաները պատմեցին թե ինչպես է առաջացել մաթեմատիկան, որպես գիտություն , ինչ ճանապարհ է անցել և ինչ արդյունքների կարելի է հասնել մաթեմատիկայի օգնությամբ: Աշակերտները մեջբերցին մտավորականների և գիտնականների թևավոր խոսքերը, որոնցով վերջիններս նկարագրել են մաթեմատիկայի կարևորությունն ու նշանակությունը մարդու կյանքում:
Դպրոցականները պատմական արկնարկներով ներկաներին հրամցրին մաթեմատիկական այնպես, որ բոլորն ուշադիր ու հիացմունքով էին կլանում նրանց տված տեղեկատվությունը այս առարկայի մասին: Իհարկե հրավիրված ուսուցիչներն ու ծնողները տիրապետում են մաթեմատիկական լուծումներին, սակայն Լուսինե Քառյանին հաջողվել էր հինգերորդցիների հետ այնպես հետաքրքիր կազմակերպել միջոցառումը, որ բոլոր ներկաները հետաքրքված էին միջոցառմամբ ու կարծես մի նոր աշխարհ էին տեղափոխվել: Հրավիրվածներին ոգևորեց հատկապես հեքիաթ բեմականացումը:
Միջոցառման ընթացքում եղան նաև գեղարվեստական համարներ: Դասարանի աշակերտներից ոմանք հաճախելով <<Տաթև>> պարային համույթ կարողացան ներկաներին գեղեցիկ և մասնագիտական մոտեցմամբ մատուցել պարային համարներ:
Հարկ է նկատել, որ միջոցառման խմբակային պարերը բեմադրել էր դպրոցի ծնող Ծովինար Դավթյանը:
Երեխաներին հաջողված միջոցառման համար շնորհավորեց և դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը: նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանց ովքեր իրենց լուման էին ներդրել միջոցառման կազմակերպական գործում:
Մի խոսքով ,այստեղ ևս մաթեմատիկական հաշվարկները հուսախաբ չարեցին: Հեքիաթների բեմադրմամբ ճշգրիտ ու չոր լուծումները վերածվեցին գեղեցիկ ու դյուրըմբռնելի միջոցառման:
Հեղ.՝ Արմինե Մկրտումյան
Subscribe to:
Posts (Atom)