INTERACTIVE RECITAL
Դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանե Մեհրաբյանի մտահղացմամբ և անմիջական նախաձեռնությամբ աշակերտները հյուրերի ու ծնողների համար հանդես եկան կատարումներով և բեմադրեցին երկու հեքիաթ:
Մանե Մեհրաբյանն իր առջև նպատակ էր դրել անգլերենով, բայց հայեցի մոտեցմամբ ներկայացնել մեծանուն գրողին: Ինչն էլ փայլուն ստացվեց: Խաղաղության կորպուսի ներկայացուցիչ Դեբռա Թեյլոռ Քռեգին իր գոհունակությունը հայտնելով միջոցառումից ստացած տպավորություններից, այն որակեց նորարարական և ուսուցանող: Նա խոստովանեց նաև, որ միջոցառման շնորհիվ բավականին շատ բան իմացավ հայ գրողի և նրա ստեղծագործությունների մասին:
Աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ էին մասնակցում միջոցառմանը, որին ակամայից ներգավվեց նաև հանդիսատեսը: Բանն այն էր, որ վերջիններիս համար նախատեսվել էին հարցեր, որոնց պատասխանելով` հաղթողներն ստացան մրցանակներ:
Այս ամենից բացի աշակերտներն անգլերենով կատարեցին երգ , որի բառրեը հեղինակել էր Մանե Մեհրաբյանը:
Ագլերենի երիտասարդ մանկավարժ Մանե Մեհրաբյանն իր այս միջոցառմամբ ցույց տվեց մանկավարժական բարձր վարպետություն: Միջոցառումն այնքան բովանդակալից էր և դյուրամարս, որ թեև ներկաներից շատերը չէին տիրապետում անգլերնին, սակայն նրանց համար ներկայացվածը ամբողջությամբ հասկանալի էր: Ուսուցչուհին հաշվի էր առել ամեն մի մանրունք, որպեսզի հիասթափված չոթղնի ոչ իր աշակերտների ծնողներին և ոչ էլ հյուրերին: վերջիններս իրենց հիացմունքը հայտնեցին ուսուցչուհու կատարած աշխատանքի վերաբերյալ: Մանե Մեհրաբյանը շնորհակլություն հայտնեց իր աշակերտներին, ում այդքան շատ սիրում է և ովքեր կարողացան պատվով կատարել իրենց գործը: Նա շնորհակալ էր նաև հանդիսատեսից, ովքեր ճիշտ գնահատեցին կատարված աշխատանքը: Իր գոհունակությունը հայտնեց նաև դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանը:
Հանդիսության վերջում կար ևս մի անակնկալ: Բոլոր մասնակիցները հարգարժան տնօրենի և սիրել ուսուցչուհու կողմից ստացան վկայականներ: դարձյալ հնչեցին շնորհավորանքներ ու չդադարող ծափեր:
Այս միջոցառումը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ ամենևին էլ կարևոր չէ, թե որտեղ է գտնվում դպրոցը կամ ում անունն է այն կրում: Կարևորն այն է, թե ովքեր և ինչպես են ուսուցանում ու դաստիարակում աշակերտներին: իհարկե նաև կարևորվում է դպրոց-ընտանիք կապը, որը թերևս Ավետիք իսահակյանի անվան դպրոցն արդեն ապահովել է:
Հեղինակ ՝ Կարինե Վանեսյան
Լուսանկարները ՝ Լիլիթ Յոլչյանի
No comments:
Post a Comment