Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Friday, April 11, 2014
Cérémonie Franco-arménienne à l'école N 5
Կանայք և մայրերը
Ֆրակաֆոնիայի օրերի շրջանակներում ֆրանսերենի թեքումով թիվ 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին անկրկնելի մի միջոցառում:Աշակերտները ֆրանսերեն լեզվով ներկայացրեցին «Երեք մայրերը»:
Բեմադրության միջոցով աշակերտները ևս մեկ անգամ փորձեցին ապացուցել, որ լեզուն խթան չի հանդիսանում ասելիքդ ներկայացնելու համար, հատկապես որ ֆրանսերենը սիրո լեզու է:
Սլայդ շոուի միջոցով աշակերտները հանդիսատեսի դատին հանձնեցին մի տեսահոլովակ, որտեղ ներկայացված էր, թե ինչպիսին է մոր կերպարը տարբեր ազգերում:
Մոր կերպարը միշտ էլ իրենից ներկայացրել է անսահման սիրո, գորովանքի, ուշադրության ու հոգատարության մի աղբյուր, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ ազգություն:
Տոնական օրվա ընթացքում հնչեցին նաև Շ. Ազնավուրի հայտնի երգերից մի քանիսը:
Այս գարնանային տոնական միջոցառման
նախաձեռնությունը ֆրանսերենի ուսուցչուհի Աննա Զուլոյանինն էր, որը հաշվիէր առել ամեն մի մանրուք: Աշակերտներն անգամ ֆրանսական եռագույնով համազգեստներ էին կրում:
Ուսուցրչուհու խոսքով նպատակը մեկն է՝ հանդիսատեսին մտովի տեղափոխել Ֆրանսիա և մի փոքր սիրո շունչ հաղորդելնրանց տրամադրությանը:
Տնօրեն Լյովա Բարոյանը հիացած էր ուսուցչուհու աշխատանքով.«Այսպիսի փառահեղ միջոցառումը դեռ երկար ժամանակ կմնա բոլորի հիշողություններում ու անջնջելի հետք կթողնի»,-վստահեցրեց նա: Երեխաներին ևս իր շնորհակալանքի խոսքերն ուղղեց, որ կարողացել էին իրենց ուսուցչուհու հետ այսպիսի գեղեցիկ աննախադեպ օր պարգևել: