Օգնություն ԼՄ Ստեփանավանի
տարածաշրջանի 3 համայնքներին
Այս տարի մայիսի վերջին կարկուտից զգալի վնաս են կրել Լոռու
մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքները:
Ագարակ համայնքն
ունի 305 հա վարելահող ,որից տուժել են 100 հա
կարտոֆիլի և 180 հա ցորենի ցանքսատարածությունները:
200 տնտեսություն
ունեցող Լեջան համայնքի կարտոֆիլի և ցորենի
550 հա հողատարածքներից տուժել է 250հա: Իսկ
Ամրակից համայնքի 110 հա տուժել են 45հա կարտոֆիլի
դաշտերը և տնամերձ այգիների բանջարանաբոստանային կուլուրաները: Երեք համայնքներում
ստեղծվել են հատուկ հանձնոժողովներ, որոնք հաշվարկել են վնասի չափը և Լոռու մարզպետարանին
ներկայացրել տուժած բնակիչներին որոշակի օգնություն ցույց տալու առաջարկություն -ծրագիր:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին խնդրանքով,
որ հնարավորությունների սահմաններում օգնեն տուժած գյուղացիներին: Հարցը քննարկվել
է <<Տաշիր>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում և այսօր Կ. Կարապետյանի
գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը և Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը շրջայց կատարեցին
նշված համայնքներում` տեղում լսելով գյուղացու ցավը:
Հիմնադրամի շնորհիվ
երեք համայնքների 700 գյուղատնտեսների անվճար կտրամադրվի ազոտական պարարտանյութ: Ցորենի
ցանքսատարածքների տերերին էլ, որպես օգնություն, հիմնադրամը պարտավորվել է վճարել հողի
հարկը:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը
հավաստեց, որ ինչ խոստացել են արվելու է 100 -ով և պարարտանյութը բաժանելու ժամանակ
պետք է աշխատակազմից մարդ լինի և ժողովրդի լեզվով ասած ԽԾԲ տարբերակը չի գործելու:
Գյուղատնտեսների խոսքով այսպես շարունակել հնարավոր չէ, անհրաժեշտ
է կառավարության ուշադրությունն ու աջակցությունը և խնդրում են պատկան մարմիներին
մտածել հակակարկտային կայանների տեղադրման մասին :
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
Այս լուսանկարի հեղինակ Կարեն Արշակյանն է
(շնորհակալություն)
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի
No comments:
Post a Comment