ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ
Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան
թիվ 25 հիմնական դպրոցում ենք, առաջինի Ա դասարանում: Այստեղ արդեն սովորել են
հայերեն գրել ու կարդալ:Գեղեցիկ ավանդույթի համաձայն երեխաները ,երբ
գրաճանաչ են դառնում նրանց տեսնում ենք կամ դպրոցիդահլիճի բեմահարթակին կամ էլ հենց դասարանում: Աշակերտները գրաճանաչ դառնալու առիթով դասվար Ռիմա
Ղուկասյանի նախաձեռնությամբ բաց դաս են անցկացնում: Իրենց թոթով լեզվով ոսկեղենիկ հայերենի գանձերն են երկայացնում: Յուրահատուկ էլ խորագիրենընտրել՝Մաշտոցավան:
Իրենց երևակայությամբ ստեղծած հրաշք քաղաք բնակիչներն ունեն իրենց յուրահատուկ բնավորությունը՝նրանք շատբարիեն,
արդարամիտ, ազնիվ, ընկերասեր, ութեև երբեմն էլ միմյանց հետ վիճումեն,
բայց չեն չարանում, այլ անհրաժեշտության դեպքում միմյանց օգնության ձեռքեն մեկնում:
Այս քաղաքում են ապրում նաև երեխաների սիրելի հեթիաթների հերոսները:
Աշակերտները
հաղթահարելով հուզմունքն ու պատճաշ ներկայանալու վախը երգեցին, պարեցին,
արտասանեցին, թատերականացրին յուրաքանչյուր տառի իմաստն ու խորհուրդը:
Նրանք արդեն մեծացել են ու գիտեն մաշտոցյան տառերը: Եվ այլևս այն վախվորած մանկիկներն էլ չեն, որ առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին, այլ վաղվա քաղաքացին, շինարարն ու պատմաբանը, որ Մաշտոցից են սկսելեն գրա ճանաչումը:
Սաները ճանապարհորդեցին հրաշք քաղաքով ու երազեցին, որ իրենց երևակայության արդյունքը
իրականանա և Հայաստանում լինի մի քաղաք, որի կկրի մեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի
անունը՝ Մաշտոցավան: ՙԱյս ճանապարհորդությունը նոր չիսկսվել է եկել է դեռ հացառատու երգառատ Գողթնգավառից, ուր բանահյուսության տատիկը իր շուրջը հավաքելով իր ուստրերին ո դուստրերին թոռներին ու ծոռներին պատմել է մեր նախնյաց պատմությունը՚՚ ,-իր խոսքում
նշեց դասվար Ռիմա Ղուկասյանը:
Բոլոր առաջին դասարանցիներին ու
ծնողներին ողջունեց տնօրենը` Սիրվարդ Ճաղարյանը:
Նա բարի ընթացք մաղթեց տառաճանաչ երեխաներին,
հորդորեց խոհեմ լինել,
լավ ուսանելու կյանքում հայրենիքին պիտանի մարդ լինել:
No comments:
Post a Comment