Եկենք խոսենք անգլերեն
Խորհրդանշական փաստ է, երբ սերնդե սերունդ
փոխանցվող գիտելիքն իր շղթայական կապն ունի:
Թիվ 2 դպրոցում սովորել
և դասավանդել է
մեծանուն ուսուցչուհի Վեներա Ոսկանյանը,
որն էլ
իր սուրբ պատգամն
է հանձնել Սոֆյա
Քալանթարյանին: Երիտասարդ խոստումնալից ուսուցչուհի Մանե Մեհրաբյանը
նշեց, որ
կլինի անգլերեն լեզվի
ուսուցանման հաստատված ամուր ավանդույթի
շարունակողը և
իր շնորհակալությունը հայտնեց 2-րդ
դպրոցի ներկայիս անգլերենի
ուսուցչուհուն:
Միջոցառման ընթացքում հնչեցին անգլերեն լեզվով երկխոսություններ, Մեծ
Բրիտանիայում ծնված տարբեր
ոլորտներ ներկայացնող հայտնի մարդկանց
մասին հակիրճ տեղեկություններ:
Տոնական
օրն ավելի
բազմախորհուրդ դարձավ գունավոր
էլֆեր բեմականացմամբ, որոնց առաքելությունն
էր իրենց վրձնահարվածներով գունագեղել
բնությունը: Կապուտ էլֆը
հիվանդ է
ձևանում, սակայն տեսնելով
բնության զարթոնքը ինքն
էլ շտապում է երկինքը կապույտ
ներկելու:
<Ձեր կյանքում թող
միշտ գույներն ու իրենց երանգներն անպակաս լինեն>,
- իր խոսքում
նշեց անգլերեն լեզվի
խմբակավար Մանե Մեհրաբյանն
ու մաղթեց բոլորին
մոգական գույների ներդաշնակություն կյանքում:
ՄԻջոցառման ավարտին բոլոր
մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով:
Մանե Մեհրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանին պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար:
Մանե Մեհրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանին պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար: