Wednesday, November 27, 2024

 Տարվա ամենաառատ եղանակը աշունն է և այդ առատությունը

Նառա Ասատրյանի ավագ խմբի երեխաները ի ցույց դրեցին հանդիսականին :


Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ավագ խմբի սաները աշնան վերջին օրը եզրափակեցին ի ցույց դնելով Հայաստան աշխարհը աշնան առատությունը: Երգերի ու պարերի միջոցով էլ ավելի տոնական դարձրեցին օրը, իսկ նրանց այդ արվեստը սովորեցրել էր երաժշտական դաստիարակ ընկեր Արուսը: Դահլիճի նրբաճաշակ և առատ ձևավորման մտահաղացումը դաստիարակ Նառա Ասատրյանինն էր, իսկ այն իրականություն դարձավ ծնողների անմիջական օգնությամբ: Երեխաները կատարյալ ներկայացան, քանի որ նրանց դաստիարակը անկրկնելի Նառա Աստրյանն է , ով ամեն ինչ անում է , որ խմբի յուրաքանչյուր սան դուրս գալով մանկապարտեզից՝ լինի լավ մարդ, գրագետ քաղաքացի, բարի և բանիմաց: Ծնողները հուզված հոտնկայս ծափահարում էին իրենց սիրելի դաստիարակ Նառա Ասատրային : Տնօրեն Արփինե Սարիբեկյանը հիացմունքը արտհայտելով՝ դաստիարկին հայտնեց իր շնորհակալությունը:































Tuesday, November 26, 2024

 Դպրոցը մեր տունն է հաղորդման հյուրն է

Տաթև Հովսեփյանը

23.11.2024

Асмик Овсепян
Լիլիթ ջան, շնորհալի աշխատանք ես կատարում, լուսաբանում ես մտավորականների անցած ճանապարհը, ճաշակ ու վերաբերմունք ես ձևավորում, ապրես։

,, Հրաժեշտ ոսկեղենիկ աշուն,, խորագիրն էր կրում կրտսեր խմբի դաստիարակ Մարինե Նալբանդյանի կազմակերպած միջոցառումը: Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի կրտսեր խմբի բալիկները գեղեցիկ հանդերձանքով հանդես եկան մանկապարտեզի մանկավարժական կազմին : Նրանք երգեցին աշնանը նվիրված երգեր երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանի նվագակցությամբ :

Դահլիճում թևածում էր աշնանային շունչը և բերք ու բարիքը:

Ընկեր Մարինեն փոքրիկ տերևների խաղ  կազմակերպեց և նրանք տարբեր ափսեներում հավաքեցին գունավոր տերևներ: Ամենաշատ տերևներ հավաքած թիմը արժանացավ  խրախուսանքի ընկեր Մարինեի կողմից:

Կրտսեր խմբի սաները ներկայացրեցին այն ամենը ինչ գիտեին աշնան մասին և վերջում գեղեցիկ շուրջպար բռնելով եզրափակեցին տոնական օրը:

Monday, November 25, 2024

 Նոյեմբերի 20 -ին Վանաձորի Ֆր Նանսենի անվան մանկապարտեզի ավագ ,, Բ,, խմբի դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանը անցկացրեց բաց պարապմունք նվիրված այբուբենի առաջատար Ա տառին :

Թեհմինե Աշրաֆյանը առաջին դաստիրակն է , ով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի N 794-Ա հրամանով  շնորհվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի առաջին աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով:

Եվ կրկին անգամ նա ցուցադրեց  մանկավարժի բարձր վարպետությունը:

Խմբասենյակի ամբողջ ձևավորումը դասիրակի մտահաղացումն էր. ամեն անկյուն մտածված էր :

Շատ ակտիվ և բարձր գիտելիքով երեխաները պատասխանեցին իրենց դաստիարկի կողմից հնչեցված հարցադրումններին: Նրանք ունեին գիտելիքի հսկայական  ամրոց, որի դռները բացվելու էին երեխաների ճիշտ պատասխաներից հետո, ապա իրենց հյուր կգար Ա տառը: 

Շատ արագ կողմորոշվելով երեխաները վանկատեցին բառեր, կազմեցին նախադասություններ, ստեղծեցին փոքրիկ պատմություն ներկայացված նկարների շուրջ: Նրանց սահուն խոսքից պարզ երևում էր դաստիարակի  աշխատանքը : 

Բանավոր խոսքից հետո սաները գործնական աշխատանքի կատարելու համար բաժանվեցին թիմերի և յուրաքանչյուր սեղան իրենց տրամադրված դիտակտիկ նյութերով ստեղծեց Ա տառը:

Նրանց ընկեր Թեհմինեն պարգևատրեց համեղ Ա տառով բուլկիներով, որը պատրաստել էին մանկապարտեզի հմուտ խոհարարները, այնուհետև  համտեսեցին Ա տառով տորթը , որ պատրաստել էին խմբի ծնողները:

Տնօրեն Աննա Դարբինյանը ինչպես միշտ հիացած էր դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանի աշխատանքով և նրա  այս մոտեցումով ,որ կրթում է վաղվա սերունդին:

Ա տառին նվիրված պարապմունքի վերջում երեխաները փուչիկներ բարձրացրեցին կապույտ երկինք՝ Ամենակարող բարձրյալից խնդրելով խաղաղություն:


 

Tuesday, November 19, 2024

Փարեմուզյան ընտանիքի կողմից վերնորոգվեց Վահագնաձորի Սբ Մարիամ Աստվածծաին եկեղեցին , ինչպես նաև կանգնեցվեց խաչքար հայր մայրերի համար: Վերաօծման արարողւթյուն կատարվեց ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս Հակոբյանի ;