Wednesday, October 16, 2024

 Այսօր՝ hոկտեմբերի 16-ին Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզում տեղի ունեցավ ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան նվիրված

«Մեր սուրբ հացի անցնող ճամփան» խորագիրը կրող միջոցառում:

Երեխաները ներկայացրեցին ցորենից հաց ստանալու դժվարին ճանապարհը, պատմեցին մեզանում ընդունված հացի պաշտանմունքի մասին, հանդես եկան երգ ու պարով, վերջում ներկաներին հյուրասիրեցին իրենց գեղեցիկ միջոցառման արգասիքը՝ հացը:
Տնօրեն ՝ Սուսաննա Գրիգորյան Մեթոդիստ՝ Լուսինե Կիրակոսյան Դաստիարակ ՝ Լուսինե Ավետիքյան Երաժշտ.դաստ ՝ Անուշ Պողոսյան





































Sunday, October 13, 2024


 Բոլոր բառերը մեծատառ գրողներ (ԲԱՐԵՎ ՁԵԶ, ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ), նման գրելաձևը վրացերենին է բնորոշ, քանի որ վրացերենում չկան մեծատառեր և փոքրատառեր, իսկ Հայոց շքեղ լեզուն ունի հստակ կանոն:

(Ի դեպ աշխարհում գոյություն ունեցող լեզուներից ընդամենը չորս լեզու ունի մեծատառ-փոքրատառի «ոսկե» կանոնականություն՝ Հայերեն, լատիներեն, հին հունգարերեն և հունարեն)
Օժանդակ բայերը միասին գրողներ (Զգացվածեմ, տաննեմ, ո՞ւրէիր), նման գրելաոճը թուրքերեն է, քանի որ թուրքերենում օժանդակ բայերը գրվում են միասին/կպած, բայց արտասանվում են դադարով:
Լատինատառ գրողներ (Barev dzez hargeli enkerner), հայոց լեզվի տառատեսակն ուրույն է, չկրկնվող ու մաթեմատիկական ճշգրտությամբ արարված: Հայոց լեզուն երբեք չի փոխարինվել լատինատառով, որքան էլ երկու ողորմելի փորձել են, հետևաբար լատինատառ, ռուսատառ, հունատառ «հայերեն» գրողները կենդանի անարգություն են մեր լեզվին, մեր խոսքին, մեր մշակույթին, մեր ինքնությանը:
Հայերենը միակ լեզուն է, որն ունի Ճ, Ծ, և ձայնավոր Ը, ուստի մի՛ փոխարինեք որևէ տառով, չեք հաջողելու:
Հարգեք Հայոց լեզուն կամ փոխեք ազգություններդ:

 Միլենա Մանուկյանի նախաձեռնությամբ և 

 Ոսկեղենիկ Աշունը Լիանա Վարդանյանի միջին խմբում :

Վանաձորի թիվ 28 ՆՈՒՀ

Տնօրեն ՝ Ժաննա Պետունց

Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Լիանա Վարդանյանը աշնանայի բաց պարապունքից հետո երեխաների համար կազմակեպեց գեղեցի ֆոտոշարքի լուսանկարահանում: Դաստիարակի հոգատարությունը պարզ երևում է յուրաքանչուր փոքրիկից: Մայրական սեր տալով իր բալիկներին ընկեր Լիանան ստանում է մանուկների կողմից ջերմություն իսկ ծնողների կողմից հարգանք: Հարգանքն ու սերը տարիների աշխատանք է կրտսեր խմբից թաթիկները բռանց ընկեր Լիանան հասել է փայլուն արդյունքի ,որ իրենց միջոցառմանը զարմացրեցին տնօրինությանն ու մանկավարժական կազմին: Աշնան առատությամբ է Լիանա Վարդանյանի աշխատանքի արդյունքն առատ: