Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց դպրոցի հերոսներ ՝ Արման Խաչատրյանի , Վահե Հովակիմյանի , Արթուր Շեկոյանի անվան հուշատախտակ:
29.05.2021Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
Խաչատրյան Արման Արմենի
Ծնվել է 2001թ. –ի հուլիսի 10-ին Վանաձորում: 2007-2016թթ.-ին սովորել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցում: 2020թ. օգոստոսին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Մարտակերտում: Զոհվել է սեպտեմբերի 28-ին
Հովակիմյան Վահե Սեյրանի
Ծնվել է 2001թ. –ի սեպտեմբերի 24-ին Վանաձորում: 2007-2016թթ.-ին սովորել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում: 2020թ. հունվարին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Արցախի հանրապետությանՄարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղի հրետանային գնդում: Զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտունիում:
![]() |
Շեկոյան Արթուր Վոլոդյայի
Ծնվել է 2000թ. –ի դեկտեմբերի 16-ին Վանաձորում: 2015թ.-ին ավարտել է Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում: 2019թ. հունվարին զորակոչվել է զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Վայքում: Զոհվել է հոկտեմբերի 7-ին