Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Monday, March 26, 2018
Thursday, March 22, 2018
Հոգեւոր բաց դաս՝ Հաղարծինում
Օրերես Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի միջն. դպրոցի և Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի սաները ուխտի էին Հաղարծնում:
Այս երկու դպրոցների միջև 2014 թվականից համագործակցության հուշագիր է կնքվել :


Հետաքրքիր և ուսուցողական համագործակցության մտահղացումը վերոնշյալ դպրոցների տնօրեններին է՝ Դավիդ Յոլչյանի (Ծաղկավանի միջն. դպրոցի տնօրեն) և Գագիկ Էմինյանի (Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց):


Ուխտագնացության հոգևոր դասն անցկացրեց Ներքին Ծաղկավանի դպրոցի կիրակնօրյայի դասավանդող ուսուցիչ Մհեր Պետրոսյանը:
Ներկաներն օրհնություն ստացան Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանից, իսկ Տեր Արիստակես Վարդապետ Այվազյանը երեխաների հետ հետաքրքիր զրույց ունեցավ Քրիստոնեական դաստիարակության այլ թեմաներով: Իր խոսքով հանդես եկավ նաև Տավուշի Կիրակնօրյա դպրոցների համակարգող Վոլոդյա Բալասյանը:
Երեխաների համար օրն անցավ յուրատեսակ մթնոլորտում, որովհետև այն ներկայացնում էր բոլորովին այլ միջավայր, նոր ծանոթություններ: Նրանք հաղորդակցվեցին բնությանը, և որ օրվա ամենակարևոր խորհուրդն էր՝ հոգևոր սնունդ ստացան Հաղարծնի վանքի սուրբ կամարների տակ:
Վերջում սաները, կազմակերպիչների և այլ ուխտավորների հետ միասին, Հաղարծնի հացատանը ճաշակեցին Մեծ Պահքին հատուկ ուտեստներ:
Վերջում սաները, կազմակերպիչների և այլ ուխտավորների հետ միասին, Հաղարծնի հացատանը ճաշակեցին Մեծ Պահքին հատուկ ուտեստներ:
Այս համագործակցությունը չափազանց օրինակելի և ուսանելի է:
Опубликовано: 21 мар. 2018 г.Գալստյան կիրակիի նախորդ օրը Տավուշի հոգևոր կենտրոնում՝ Հաղարծին վանքում Վանաձորի թիվ 13 ավագ և Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցների սովորողները մասնակցեցին համատեղ բաց դասի:

Ծաղկավանի և Վանաձորի աշակերտների այցը Հաղարծին վանական համալիր

Опубликовано: 19 мар. 2018 г.
Հագեցած օրը շարունակվեց Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում, ծանոթացան TUMO կենտրոնին, նրա ընձեռած հնարավորություններին, այնտեղ գործող գրադարանին: Օրը ավարտվեց ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ աշակերտները իրազեկվեցին բանկային համակարգին և գործառույթներին, շրջեցին դրամի պատմական թանգարանում, ծանոթացան Կենտրոնական բանկի բոլոր նախագահների կենսագրություններին:Այս հերթական միջոցառումը ևս միտված էր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության զարգացմանը:
Monday, March 12, 2018
Եկեղեցական կյանք 05.03.2018

Опубликовано: 5 мар. 2018 г.Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ հոգևոր դասը ուխտի պատարագ է մատուցել Օձունի Սուրբ Հովհաննես եկեղեցում
https://www.youtube.com/watch?v=VQ_TopWsjus
https://www.youtube.com/watch?v=VQ_TopWsjus
Աստվածատուր Արվեստը
Լոռեցիների պարծանքն ու հպարտությունը հանդիսացողՎանաձորիՙ Հորովել՚ երգի-պարի անսամբլը իր 7 տասնամյակների պատմության ընթացքում բազմաթիվ անվանի ղեկավարներ, մեներգիչներ, կոմպոզիտորներ ու բալետմայստերներ ունեցավ: Համույթը, որ տարիներ շարունակ պահպանել, զարգացրել ու սերունդներին է փոխանցել հայկական ավանդական երգն ու պարը, այսօր էլ պատվով շարունակում է մնալ իր սկզբունքներին հավատարիմ, շնորհիվ այսօրվա տնօրենևգեղ. ղեկավար,մեներգիչ ԱրմենՆերսիսյանի:
Опубликовано: 12 мар. 2018 г.
Subscribe to:
Posts (Atom)