Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Wednesday, June 25, 2014
Thursday, June 12, 2014
Wednesday, June 11, 2014
Վանաձորում կայացած մրցույթ-ցուցահանդես, 11-06-2014.
Լոռու մարզպետարանի հովանավորությամբ, <<Տրոյա Կրեդո»>> գովազդային գործակալության նախաձեռնությամբ և <<Ֆորտունա>> Լոռու մարզային ՀԸ աջակցությամբ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում անցկացվեց <<Լոռին իմ աչքերով>> լուսանկարչական մրցույթը: Մասնակիցները մարզի տարբեր համայնքներից էին. Ազգանուշ Մկրտչյանը՝ Ստեփանավանից, Գագիկ Շերմազանյանը, Կորյուն Ասլանյանը, Անի Անդրեասյանը, Լիլիթ Յոլչյանը, Անի Քալաշյանը, Սևակ Կոստանյանը, Վահան Աբրահամյանը, Վլադ Կոստանյանը՝ Վանաձորից, Նունե Աղաջանյանը՝ Եղեգնուտից, Վահե Աղամյանը՝ Թումանյանից, Աննա Վարոսյանը՝ Ալավերդուց և Լյուդմիլա Վելեգանը՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Լոռին իմ աչքերով». օբյեկտիվից այն կողմ


Մրցույթին ներկայացված էր 48 լուսանկար: Ֆոտոմրցույթի <<Լոռին իմ աչքերով>> « <<Լոռու հոգևոր արժեքներ>> և «<<Լոռու գաղտնիքը>> անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Վահե Աղամյանը, Լիլիթ Յոլչյանը <<Լոռին իմ աչքերով>>մրցանակին , Վահան Աբրահամյանը <<Լոռու հոգևոր արժեքներ>> ՝ պարգևատրվելով ֆոտոխցիկներով: Իսկ <<Լոռու գաղտնիքը>> անվանակարգի հաղթող Սևակ Կոստանյանը գլխավոր մրցանակն ստացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից: Մյուս հավակնորդները լավագույն մասնակցության համար արժանացան պատվոգրերի:
-Մեզնից յուրաքանչյուրին երևի թե թվում է, որ քաջատեղյակ ենք Լոռու բնաշխարհին, նրա պատմամշակութային վայրերին, սակայն այս լուսանկարները դիտելով՝ համոզվեցինք, թե դեռ որքան չբացահայտված բնության ու ձեռակերտ հրաշքներ ունենք: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, և լուսանկարների միջոցով կբացահայտվեն նոր անակնկալներ,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ավելացնելով,-մեր լուսանկարիչների վարպետության մակարդակը շատ բարձր է, այն ինչ մենք տեսնում, բայց չենք նկատում, մեր լուսանկարիչները անմահացնում են ֆոտոխցիկի միջոցով:
Ֆոտոշարքը Լ Յոլչյանի եւ Վահան Աբրահամյանի
11.06.2014
11.06.2014
Subscribe to:
Posts (Atom)