Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Saturday, October 12, 2013
Monday, October 7, 2013
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և ԵրաժշտագետներիՄիությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: Մեզ անհանգստացնում էփաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումովէ անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարիՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները:
Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդկոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից,կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերնարդեն տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է, որ ներկայիս Միության գործելակերպը խիստանհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:
Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչությանհարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենըժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամներիմեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվելէ ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում:
Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել ենինքնանպատակ: Միությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութայինկյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք էնշել, որ չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնայինդահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը և այլն, որոնք կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչըերիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:
Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն,և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով և ՀԿԵՄ-իգործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի:
Արամ Հովհաննիսյան, Ժնև (Շվեյցարիա)
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա)
Աննա Հակոբջանյան, Վանաձոր
Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա)
Հովիկ Սարդարյան, Երևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա)
Ժիրայր Շահրիմանյան, Երևան
Գևորգ Բադալյան, Երևան
Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա)
Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա)
Էռնեստ Դուլգարյան, Երևան
Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա)
Քաջիկ Գրիգորյան, Երևան
Հեղինե Սարգսյան, Արտաշատ
Սերգեյ Ումրոյան, Գյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան
Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա)
Բելա Հովհաննիսյան, Գյումրի
Անդրանիկ Բերբերյան, Երևան
Ռուբեն Անտոնյան, Երևան
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա)
Մանե Հովհաննիսյան, Երևան
Անժելա Ստեփանյան, Երևան
Աննա Զաքարյան, Երևան
Արթուր Հարությունյան,Երևան
Գոռ Հովհաննիսյան, Երևան
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա)
Աննա Հակոբջանյան, Վանաձոր
Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա)
Հովիկ Սարդարյան, Երևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա)
Ժիրայր Շահրիմանյան, Երևան
Գևորգ Բադալյան, Երևան
Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա)
Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա)
Էռնեստ Դուլգարյան, Երևան
Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա)
Քաջիկ Գրիգորյան, Երևան
Հեղինե Սարգսյան, Արտաշատ
Սերգեյ Ումրոյան, Գյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան
Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա)
Բելա Հովհաննիսյան, Գյումրի
Անդրանիկ Բերբերյան, Երևան
Ռուբեն Անտոնյան, Երևան
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա)
Մանե Հովհաննիսյան, Երևան
Անժելա Ստեփանյան, Երևան
Աննա Զաքարյան, Երևան
Արթուր Հարությունյան,Երևան
Գոռ Հովհաննիսյան, Երևան
Subscribe to:
Posts (Atom)