

Տոնավաճառի նպատակն է առաջարկել.
- աշխատանք փնտրողներին` հանդիպել բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
- գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա, նաև ծանոթանալ մարզի աշխատաշուկայի իրավիճակին:
Այս աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 4-րդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել
շուրջ 42 գործատու, նախատեսվում է ներկայացնել 520 առկա և 716 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 3000 աշխատանք փնտրող: